Հողի միկրոբիոլոգիական անալիզ
Հողի ու բույսերի առողջացմանը միտված արդյունավետ ծրագիր մշակելու նպատակով նախևառաջ հետազոտում ենք հողը մեր լաբորատորիայում։ Արդյունքները պատրաստ են լինում 4-ից 7 օրվա ընթացքում:
Անկախ նրանից՝ աճեցնում ես լոլիկ, խնձոր, թե ցանկանում ես ստեղծել կանաչ գոտի, կարող ես համոզված լինել՝ մեր փորձառու մասնագետները պատրաստ են տրամադրել լավագույն խորհրդատվությունը՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:
ԴՈԿՏԵՌՌԱ-յի՝ տեղանքի գնահատման ծառայությունը մանրամասն պատկերացում է տալիս այն կարևոր ասպեկտների մասին, որոնք բացասական ազդեցություն են ունենում բերքի վրա: Մեր փորձագետները տվյալ տարածքում իրականացնում են թեստեր՝ հողի սեղմվածությունը և ջրի ներթափանցման արագությունը պարզելու համար: Բացի այդ՝ նմուշներ են վերցնում՝ ստուգելու համար հողում օրգանական նյութերի պարունակությունը և ջուրը պահելու կարողությունը: Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ մեր մասնագետները մշակում են հողի բերրիությունը վերականգնելուն և շահույթն ավելացնելուն միտված ուղեցույց:
ԴՈԿՏԵՌՌԱ-յում մենք քաջ գիտակցում ենք, որ հողի որակը բեկումնային արդյունք կարող է ապահովել։ Ահա թե ինչու մենք տրամադրում ենք համապարփակ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն։
Ընդհանուր պատկերացում հողի որակի մասին
Իմացի՛ր՝ արդյո՞ք քո հողը առողջ միջավայր է ապահովում բույսերի համար:
Ծախսերի կրճատում
Ստացի՛ր քայլերի նախագիծ, որին հետևելիս ոչ միայն կբարելավվի հողի որակը, այլև գումար կխնայվի ապագայում:
Հասանելի ենք նաև WhatsApp-ում և Viber-ում