Առողջ հող ստեղծելուց մինչև ներդրման ծախսերի կրճատում
Մենք կօգնենք քեզ հեշտությամբ անցում կատարել դեպի կայուն և վերականգնողական գյուղատնտեսական պրակտիկաներ
Նվազեցրու՛ թանկ ու կրակ պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլ վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումը:
Ժամանակն է առողջացնել հողը 100% բնական, նպատակային կոմպոստով:
Մենք կօգնենք քեզ հեշտությամբ անցում կատարել դեպի կայուն և վերականգնողական գյուղատնտեսական պրակտիկաներ
Խնայի՛ր գումարդ: Բարելավի՛ր բույսերիդ և հողիդ առողջությունը: Վերականգնի՛ր էկոհամակարգերը:
Ծնվել եմ Վիեննայում՝ ավստրիացի և լիբանանահայ զույգի ընտանիքում։ Երբ 2015 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, ցավով տեղեկացա, որ մեր փոքրիկ երկրի ավելի քան 80%-ը անապատանում է տագնապալի տեմպերով, նաև՝գյուղատնտեսական սխալ պրակտիկաների պատճառով:
Ես գիտեմ, որ հողի հետ ճիշտ վարվելու դեպքում այն կդառնա առատության և շահութաբերության աղբյուր: Որպես հողի առողջության մասնագետ՝ ես վճռական եմ դա իրականություն դարձնել:
Երկար տարիներ ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում և Լիբանանում սովորելուց և աշխատելուց հետո 2019-ին որոշեցի հաստատվել Հայաստանում և իմ գիտելիքն ու փորձը ներդնել մեր հայրենիքում:
ԴՈԿՏԵՌՌԱ ընկերությունը հիմնել եմ 2020 թվականին՝ նպատակ ունենալով վերականգնել հողերի առողջությունը, բարելավել հաճախորդների շահութաբերությունը և փոխանցել նրանց կայուն և վերականգնողական գյուղատնտեսական պրակտիկաների մասին իմ գիտելիքներն ու փորձը, որպեսզի հողը մնա բերրի և եկամտաբեր նաև ապագա սերունդների համար:
Խոսի՛ր մեր մասնագետների հետ այսօր
Հասանելի ենք նաև WhatsApp-ում և Viber-ում
Այս կայքը պատրաստվել և գործում է Եվրոպական միության կողմից` Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի միջոցով ֆինանսավորվող, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ԻՐԻՍ ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աջակցությամբ։ Վերջինիս բովանդակության համար պատասխանատու է «Դոկտեռռա» ՍՊԸ-ը, և այն որևէ կերպ չի արտահայտում դոնոր կառույցների տեսակետը։
Նպատակային կոմպոստը օրգանական նյութերի քայքայումից ստացված խառնուրդ է հողի տեսքով՝ հարուստ տարատեսակ՝ տրիլլիոնների հասնող միկրոօրգանիզմներով, որն արտադրվում է բացառապես տվյալ հողը և բույսը պարարտացնելու նպատակով:
Յուրաքանչյուր բույս ունի տարբեր պահանջներ և նրանց մեկ ստանդարտ պարարտանյութ տալը պարզապես արդյունավետ չէ: Այդ իսկ պատճառով ԴՈԿՏԵՌՌԱ-ն վաճառքի համար պատրաստի կոմպոստ չունի, փոխարենը՝ արտադրում է այն տվյալ հողի միկրոբիոլոգիական անալիզի և տեղանքի գնահատման արդյունքների հիման վրա՝ հողին և բույսի պահանջներին 100% համապատասխանող արտադրանք տալու և արդյունավետություն ապահովելու համար:
Որքան կոմպոստ է անհրաժեշտ, հիմնականում կախված է երկու գործոնից. ի՞նչ վիճակում է տվյալ հողի կենսաբանությունը և որքա՞ն օրգանական նյութ կա հողում: Այս վերլուծության հիման վրա էլ որոշում ենք, թե որքան կոմպոստ կպահանջվի: Այն կարող է տատանվել 1 տոննայից մինչև 8 տոննա՝ 1 հեկտարի համար:
Նպատակային կոմպոստի արժեքը կախված է աճեցվող մշակաբույսի տեսակից և հողի առողջական վիճակից, որը բացահայտում ենք միկրոբիոլոգիական լաբորատոր անալիզի ժամանակ: Այն սկսվում է 200 դրամից՝ 1 կիլոգրամի համար:
Որպեսզի արտադրենք հենց քո հողի ու բույսի համար նախատեսված նպատակային կոմպոստ, նախ պետք է նմուշ վերցնենք հողից ու միկրոբիոլոգիական լաբորատոր անալիզի ենթարկենք այն: Կարող ես կապ հաստատել 093 42 82 03 հեռախոսահամարին, որպեսզի պայմանավորվենք:
Տվյալ ծառայության արժեքը սկսվում է 25.000 դրամից՝ մինչև 1 հեկտար 1 մշակաբույսի համար: Արժեքը կարող է տատանվել նաև կախված մասնագետի մոտենալու հեռավորությունից:
Վերականգնված, առողջ հողի մեջ բույսերն իրենք են վերահսկում իրենց արմատային գոտիներում տեղի ունեցող սննդանյութերի ցիկլը՝ օգտվելով օրգանական նյութերում պահվող հանքանյութերից: Արդյունքում՝ ֆերմերն այլևս կարիք չի ունենում քիմիա կիրառելու, քանի որ էկոհամակարգի գործառնույթները վերականգնված են լինում: Իսկ ոռոգման և հերկման պահանջների կրճատումը հանգեցնում է ավելի մեծ շահույթ ունենալուն: